Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին
Նմանատիպ
Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով ԺՀԿ-ի կողմից նշանակվել է Ստամբուլի նահանգի կուսակցական գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: Թուրքիայի նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, քննադատել է Ժողովրդահանրապետական կուսակցության այս որոշումը՝ շեշտելով, որ ԺՀԿ-ն այդ պաշտոնում նշանակել է մի մարդու, ով ժամանակին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
«Այդ մարդը, օգտագործելով«Հայոց ցեղասպանություն» եզրույթը, վիրավորել է մեր ազգին և նսեմացրել մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է հայտնվել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը»,- ասել է Էրդողանը:
Այս պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելուց 24 ժամ հետո Ստամբուլի դատախազությունն անդրադարձել է նրա թվիթերյան գրառումներին և «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքներով հետաքննություն սկսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում