16.1 C
Yerevan

Գ. Սահակյան. «Անձնագրային տվյալներ վերցնեն, որ ի՞նչ անեն»

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

Երեկ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը ընտրակաշառքի խոստման վերաբերյալ հերթական ահազանգն է ստացել: Ըստ թերթի, Երևանի վարչական շրջաններից մեկում ՀՀԿ ներկայացուցիչները ընտրողների անձնագրային տվյալներն են հավաքում: «Ամեն շենքից մեկին լիազորում են, որ նա այդ գործողությունը կազմակերպի: Ամբողջ թաղամասով էդ գործը գնում է արդեն: Հիմա անձնագրերն են հավաքում, դրանց տվյալները, որ հետո փող տան: Ասում են 5000 դրամ են տալու»,- պատմել է ահազանգողը՝ նշելով, որ ընտրակաշառք խոստացողները, որքան էլ զարմանալի է, չեն պարտադրում անպայման ՀՀԿ-ին ընտրել, միայն ասում են՝ ում կուզեք՝ ընտրեք, միայն մասնակցեք ընտրություններին:

Թերթի հետ զրույցում մեկնաբանելով լուրը՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են: Նախ՝ մենք փետրվարի 18-ի տվյալներից շատ գոհ ենք և գոհ կլինենք նաև այս ընտրություններից: Իսկ պրովոկացիաներ միշտ էլ պատրաստ ենք լսելու: …Ինչ-որ մարդիկ կան, որ պրովոկացիա են անում ՀՀԿ-ի դեմ: Եթե փաստեր լինեն, կարող ենք գնալ բացահայտումների: Բայց դրանք խոսակցություններ են առայժմ: Կոնկրետ որևէ մեկը բան չի ասում: Իհարկե, տարբեր առիթներով զանգում են նաև մեր շտաբ, ասում են, որ իքս կուսակցությունը նման բան է անում: Անհեթեթ ենք համարում դա, որովհետև, ըստ էության, նման բան չկա: Չեմ բացառում, որ կարող են նաև դեպքեր լինել՝ այս կամ այն կուսակցության, թեկուզ մեր մոտ, բայց նման արձանագրում կոնկրետ մեր մոտ չկա: …Իմաստ չունի անձնագրային տվյալներ վերցնեն, որովհետև անհեթեթություն է: Անձնագրային տվյալները վերցնեն, որ ի՞նչ անեն, ի՞նչ է տալու դա: Սովորություն է, որ եկել է մինչ օրս, նույն բանը փորձում են կրկնել»:

spot_imgspot_img