«Փաստ». Նալբանդյանը մինչև տարեվերջ կպահպանի ԱԳ նախարարի պաշտոնը
25/01/2018 09:26
Նմանատիպ
Այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների գագաթնաժողովը: Մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը՝ ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի:
«Փաստի» աղբյուրի տեղեկություններով, հենց այս համաշխարհային կարևոր միջազգային միջոցառման առիթով Բաղրամյան 26–ում որոշել են Էդվարդ Նալբանդյանին մինչև տարվա վերջ թողնել արտգործնախարարի պաշտոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում