Ես մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց․ Բագրատ Սրբազան

Ես մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց․ Բագրատ Սրբազան

Ես մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը, կիսվելով զինվորականների հետ հանդիպման իր տպավորություններով։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն արդեն երկու շաբաթ է, ինչ ուսումնասիրում է իր հասցեին հնչող զրպարտություննները, սակայն դեռևս վարույթ չի նախաձեռնել, Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց պետք է դատի տալ անգործության համար, քանի որ զրպարտողները երբեք պատասխանատվության չեն կանչվել։

«Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Զրպարտողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեք»,-հավելեց Սրբազանը։

Անդրադառնալով լրագրողի հարցին, որ ապօրինի սահմանազատման հետ կապված դեռևս որևէ քրեական գործ չի հարուցվել և պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել, Բագրատ Սրբազանը նկատեց, որ երկրում պետք է արդարություն և արդարադատություն լինի բոլորի հանդեպ։

«Հաշտությունը չի ենթադրում լզոզված իրավիճակ։ Ես էլ եմ արդարադատության ենթակա, բոլորն են ենթակա»,- շեշտեց նա։

Բագրատ Սրբազանի համոզմամբ՝ հաշտությունը պետք է գոյանա մարդկանց միջև, ոչ թե պարզապես բարևելով ու անցնելով, այլ կրելով պատասխանատվության բաժինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում