-1.9 C
Yerevan

Նախագահին զեկուցվել է 2018թ. կայանալիք պետական երեք խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաև անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ ակնկալում է առարկայական խոսակցություն ինչպես կազմակերպական, այնպես էլ բովանդակային և ֆինանսատնտեսական հարցերի շուրջ, քանի որ, ըստ Նախագահի, միջոցառումների անցկացմանը շատ ժամանակ չի մնացել, և անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ու խստագույնս պահպանել աշխատանքների ժամանակացույցը: Անկախությունից ի վեր նման մասշտաբի պետական միջոցառումների պատշաճ անցկացումը, Հանրապետության Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետության համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն:

2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների, գագաթնաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների և տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծով առաջարկվող անելիքների մասին զեկուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի քարտուղար Վահե Ստեփանյանը:

Երևանի քաղաքապետ, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը ներկայացրել է 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին անցկացվելիք Երևանի հիմնադրման 2800-ամյակի համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաև մի շարք միջոցառումների մասով իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները յուրաքանչյուրն իր մասով զեկուցել է Հանրապետության Նախագահի մոտ կայացած նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ տրանսպորտի և կապի, ավիացիայի, մշակութային միջոցառումների անցկացման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի կազմակերպման, գեղագիտական ձևավորման՝ տարբերանշանների, հուշանվերների և մի շարք այլ ուղղություններով մինչ այժմ իրականացված աշխատանքների և հետագա անելիքների մասին:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...