26.1 C
Yerevan

Վալերի Բուայեի ծնողները Ֆրանսիա են գաղթել Հայոց ցեղասպանության հետեւանքով

Նմանատիպ

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

«Հաշվի առնելով, որ Ֆրանսիան քրիստոնեական եկեղեցու ավագ դուստր է եւ մարդու իրավունքների երկիր, կարծում եմ, բնական է, որ ես հետաքրքրված եմ հայկական խնդրով: Դա միայն հայ համայնքին վերաբերող խնդիր չէ, այլ մարդու իրավունքների հարգման»,- ասասց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Շատերին է վստահաբար հետաքրքրում, թե ինչն է կապում Բուայեին հայ ժողովրդի եւ Հայոց ցեղասպանության հարցի հետ: «Արմենպրես»-ի այս մասին հարցին ի պատասխան’ Բուայեն նշեց, որ դա շատ անձնական դրդապատճառներ ունի, այնուամենայնիվ, որոշակի փակագծեր բացեց:

«Պատճառն այն է, որ իմ ծնողները Ֆրանսիա են եկել Հյուսիսային Աֆրիկայից, ինչպես հայերը’ Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մյուս կողմից նաեւ այն պատճառով, որ Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է, իսկ Ֆրանսիան’ քրիստոնեական եկեղեցու ավագ դուստրերից»,- ասաց նա:

Բուայեն առաջին անգամ հայկական սփյուռքի միջոցով է ծանոթացել հայոց պատմությանը եւ սկսել հետաքրքրվել Հայաստանով: «Մարսելը հայկական մեծ համայնք ունի, իսկ ես ընտրվել եմ հենց այդ քաղաքից, ուստի ծանոթ եմ հայկական խնդրին»,- հիշեցրեց նա:

Վալերի Բուայեն նշեց, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին իրենք պատրաստվում են ստեղծել մեկ այլ շրջանակ եւ իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն: Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ բանաձեւը քվեարկության է դրվել ֆրանսիական խորհրդարանում, ապա հանձնվել իրավաբաններին՝ հաստատելու դրա սահմանադրական լինելը:

«Ես կարծում եմ, որ այն ամբողջովին սահմանադրական էր, սակայն Սահմանադրական խորհուրդը բանաձեւն այդպիսին չհամարեց: Այնուամենայնիվ, երբ կարդում ենք խորհրդի ներկայացրած պատասխանը, այն իրականում չի պատասխանում բանաձեւի սահմանադրական լինել-չլինելու հարցին: Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդի որոշումը վիճարկման կամ բողոքարկման չի ենթարկվում, քանզի այն իրավական ամենաբարձր ատյանն է: Եթե Սահմանադրական խորհրդի քննարկմանը չհանձնվեր բանաձեւը, այն արդեն հաստատված եւ կիրառվելիս կլիներ»,- ասաց նա’ հավելելով, որ այժմ խնդիրն ավելի շատ առնչվում է կամք դրսեւորելուն, քան իրավական խնդիրներին:

«Մենք պետք մեծ ցանկություն եւ կամք ցուցաբերենք, ինչպես ժամանակին Նիկոլա Սարկոզին արեց: Դուք եւս պետք է շատ ուժեղ լինեք ձեր երկրի ներսում, նաեւ ուժեղ լինեք երկրի սահմաններից դուրս, որպեսզի կարողանաք պայքարել արտաքին միջամտության դեմ»,- ասաց Վալերի Բուայեն:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2012 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը Նիկոլա Սարկոզիի հետ միասին խոստացել է, որ այսօր՝ 2013-ի ապրիլի 24-ին, բանաձեւը կընդունվի, սակայն ցավով արձանագրեց, որ դեռեւս չկան նորություններ: «Ես բավականին անհանգստացած եմ, քանզի քաղաքական իրավիճակը Ֆրանսիայում բավականին հեղհեղուկ է՝ ոչ կայուն: Ֆրանսիական հասարակությունը գնալով պառակտվում է: Սակայն ես դեռ հավատով եւ կամքով եմ տոգորված»,- ասաց նա: Նրա բնորոշմամբ’ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւը համամարդկային նշանակություն ունի:

Իսկ Regnum-ի թղթակցին Վալերի Բուայեն հայտարարել է .«Ես պատրաստ եմ պայքարել մինչև հաղթական ավարտը և ներկայացնել Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ որքանով դա հնարավոր կլինի»: Ֆրանսիացի պատգամավորուհու խոսքով՝ իրեն վստահություն է ներշնչում այն փաստը, որ իր մշակած օրինագիծը պաշտպանվել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...