Ֆաբինյո. «Մոնակոյում» իմ ժամանակը մոտենում է ավարտին

Ֆաբինյո. «Մոնակոյում» իմ ժամանակը մոտենում է ավարտին

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոն հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ ակումբից:

«Հետաքրքիր կլինի տեղափոխվել նոր առաջնություն կամ մեծ հավակնություններ ունեցող այլ ակումբ: «Մոնակոյում» հիանալի ժամանակահատված եմ անցկացրել, սակայն այն մոտենում է ավարտին: Այս մրցաշրջանում թիմը նպատակ է դրել Լիգա 1-ում գրավել երկրորդ տեղը` ձեռք չբերելով աստղային ֆուտբոլիստների, այլ շեշտը դնելով երիտասարդների վրա: Ես արդեն անցել եմ այդ ճանապարհը: «Մոնակո» տեղափոխվելուց առաջ ինձ ոչ ոք չէր ճանաչում:

Անուն եմ հանել հենց այս ակումբում, տիտղոսներ նվաճել նրա հետ, սակայն այժմ ինձ նոր մարտահրավեր է հարկավոր»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆաբինյոն «Մոնակոյի» կազմում է հանդես գալիս 2015 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում