Էրդողանը ալերգիա ունի Աթաթուրքի եւ հանրապետության նկատմամբ
Նմանատիպ
Թուրքական «Սյոզչու» թերթը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Թուրքիայի Ազգային անկախության տոնի եւ Երեխաների օրվա կապակցությամբ պաշտոնական արարողություններին չմասնակցելու մեջ: Այդ տոները նշվում էր ապրիլի 23-ին:
Ինչպես հաղորդում է թերթը արդեն երկրորդ տարին է Էրդողանը Աթաթուրքի դամբարանի մոտ նշվող այդ Թուրքիայի համար կարեւոր տոնակատարություններին չի մասնակցում «միեւնույն պատրվակով’ թե հիվանդ է»: Իսկ թերթը մեկնաբանում է այսպես. «Ավելի ճիշտ, նա այդ տոներին չի մասնակցում, քանի որ ալերգիա ունի Աթաթուրքի եւ հանրապետության նկատմամբ»:
Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքը հայտնում է, որ հարցի հետ կապված’ Էրդողանը հայտարարել է. «9,5 տարի բոլոր տոնակատարություններին մասնակցած վարչապետն այդ տոնին չմասնակցելու հատուկ պատճառ չի կարող ունենալ: Պետք չէ որեւէ իմաստ փնտրել դրա մեջ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում