Լա լիգա. Մեսսին աննախադեպ ցուցանիշի է հասել

Լա լիգա. Մեսսին աննախադեպ ցուցանիշի է հասել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արդեն 20 գոլ է խփել: Դրա համար նրան պահանջվել է 21 խաղ:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արգենտինացին Լա լիգայի պատմության միակ ֆուտբոլիստն է, ով 10 առաջնություններում անընդմեջ 20 և ավելի գոլեր է խփում:  Մեսսիի այդ ռմբարկուական շարքը սկսվել է 2008-2009թթ. առաջնությունից: Պրիմերայում նրա ամենաարդյունավետ առաջնությունը 2011-12 թվականների խաղարկությունում էր, երբ նա 50 գոլ է հեղինակել:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա ֆուտբոլիստը նաև 11 գոլային փոխանցում է կատարել:

Ինֆոգրաֆիկա

Հետևեք մեզ նաև Telegram-ում