-1.9 C
Yerevan

Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Նմանատիպ

Լենինգրադի ապաշրջափակման ճակատամարտին մասնակցել են 100 հազար հայ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ կլոր...

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 5-րդն է:

Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843): Երկրորդ հորիզոնականում ընթանում է Շահրիյար Մամեդյարովը (2814), լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2800): Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների շարքում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը (2677) զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 76-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը (2664)՝ 82-րդ:

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2654): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2572): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2571): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2523) զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2413) գտնվում է 52-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2392)` 70-րդ:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2734), Յան-Քշիշտոֆ Դուդան (2724) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2697) եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2617) 8-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը (2603)` 9-րդ: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2586) գտնվում է 12-րդ հորիզոնականում, Մանուէլ Պետրոսյանը(2569)՝ 23-րդ, Արամ Հակոբյանը (2497)` 65-րդ, Շանթ Սարգսյանը (2481)` 77-րդ:

spot_imgspot_img