«Ֆորս մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող է գտել
01/02/2018 19:15
Նմանատիպ
Ամերիկյան «Ֆորս մաժորներ» («Suits») սերիալը փոխարինող է գտել Մեգան Մարքլին, որը յոթերորդ եթերաշրջանից հետո հեռանալու է հեռուստանախագծից՝ արքայազն Հարրիի հետ ամուսնանալու համար: Աղբյուր՝ Panorama.am:
Ըստ աղբյուրի՝ որոշում է կայացվել, որ հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում կհայտնվի նոր հերոսուհի Սամանտա Ուիլերը, որի դերը կկատարի «Կրքի անատոմիա» հեռուստասերիալի աստղ, «Էմմի»-ի մրցանակակիր Քեթրին Հեյգլը:
Սցենարի համաձայն՝ Ուիլերը լինելու է Pearson Specter Litt իրավաբանական ընկերության նոր գործընկերը: Նա կդառնա կամ լավագույն դաշնակից, կամ ընկերության ազդեցիկ հակառակորդ:
Նոր եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն ապրիլին Տորոնտոյում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում