Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
12/02/2018 17:04
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արա Բաբլոյանը Պետական դումայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում