Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է

Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Այլա Աքաթ Աթան Դիարբեքիրում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Տարբեր միջոցառումների ընթացքում հնչեցրած հայտարարությունների համար Աթան 2016 թվականի վերջին ևս ձերբակալվել էր: Նա վեց ամիս կալանքի տակ պահվելուց հետո 2017 թվականի մայիսին պայմանական ազատ էր արձակվել:

Թե որն է նոր ձերբակալության պատճառը, դեռևս հայտնի չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում