Հայրիկ

Հայրիկ

1972 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ պատմում է բանվոր Հովսեփի ու նրա ընտանիքի կյանքի մասին։ Ռեժիսորը Հենրիկ Մարլյանն է, սցենարի հեղինակը՝ Աղասի Այվազյանը։

Շինարար Հովսեփի տուն է գալիս գյուղում ապրող նրա հայրը, ով իր հետ բերել է իրենց նախապապերի նկարն ու մի կորած երգ, որ աշխարհում միայն ինքը գիտի։ Հովսեփի երեխաներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, և հայրը փորձում է օգնել իր երեխաներին՝ կյանքում գտնելու իրենց տեղը, բայց միաժամանակ հավատարիմ մնալ նախնիների ավանդույթներին ու սեփական սկզբունքերին։

Դերերում

Մհեր Մկրտչյան — Հովսեփ

Ազատ Շերենց — պապ

Վարդուհի Վարդերեսյան — Նվարդ

Հրաչյա Կոստանյան — Լևոն

Համլետ Դալլաքյան — Առնո

Աշոտ Մելիքջանյան — Մերուժան

Շաքե Թուխմանյան — Լուսինե

Սերգեյ Չրչյան — Կարապետ

Աշոտ Նիկողոսյան — Ռուբիկ

Կարինե Սուքիասյան — Մայա

Յուրի Կայուրով — Սեմյոն Սեմյոնովիչ

Արմեն Խանդիկյան — Անդրիկ

Գայանե Մկրտչյան — աղջիկ։

Դրվագներում՝ Ռ. Սարոյան, Ավետիք Ջրաղացպանյան, Հ. Հայրապետյան, Ս. Բաբայան, Ի. Սուքիասյան, Լ. Պարոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում