Էշն ու Բլբյուլը

Էշն ու Բլբյուլը

Բացվել էր գարունքն, սար ու ձոր ծաղկել,
Անուշ հոտն ու հովն ամեն տեղ բռնել:
Ամեն աշխարհից, հեռավոր տեղից
Փախած, կորած ղշերն իրանց բներից
Էկան, որ գարնան գալն շնորհավորեն,
Մեր ու ձագ նստած ծառերի վրեն,
Թփերի տակին, սարերի գլխին,
Իրանց սրտի քեֆն հայտնել կուզեին:
Բայց պարկեշտ բլբյուլն իր էրված սրտի,
Իր սիրուն վարդի սերն ու իր մտքի
Հասրաթն ու էշխը բերան բերելով,
Խոր ձորում նստած, դարդերը լալով,
Նայում էր ջրին, իր վարդի թփին,
Ուզում էր բացվի ախ իր սիրելին:
Բայց վարդն անիրավ մնացել էր փակ,
Խեղճ բլբյուլի սիրտն դառել էր կրակ:
Մեկ չոր քարի վրա մնաց կուչ էկած,
Աչքը իր վարդի երեսի քցած,
Լալիս էր, էրվում, “ախ` վարդ իմ կարմիր`
Բացվիր` երեսիդ մեռնիմ, ախ բացվիր:
Կամ իմ հոգիս էլ առ, քո հետդ տար.
Կամ էրված սրտիս արա դու մեկ ճար”:
Սար ու ձոր նրա սուքն էին անում,
Ծառ, ու թուփ, ծաղիկ նրա հետ ցավում,
Բայց ձեն չունեին` որ մեկ անցվորի
Եդ պատմեն, որ նրան մեկ չարա անի:
Էս դառն հադաղին սատանի քամին:

Որդիանց հանեց մեր կորած իշին:
Քունն էր հատել, թե փալանը ծռվել,
Խոռակը պակսել, քիթն քամի մտել,
Գելն էր հետ ածել, թե տերը դնքսել,
Նոխտեն կտրվել, թե բեռից փախել:
Ականջները խլշացրած
Պոչը ցցած, զուռնեն քոքած,
Սարնըվեր ընկած, որ չէկավ առաջ,
Էն հաստ գլուխը թափ տվեց գոռաց,
Էն մուռտառ դունչն էլ` որ վրա բերեց,
Անմեղ վարդի թուփն, կոկոմն որ բռնեց,
Մշրեց ու զռաց մեր էշ խնամին.
Սար ու ձոր իրանց աչքը փակեցին.
Ղշերը թռան` ախ, ոխ քաշելով
Ծաղիկներն երեսներն ծածկեցին լալով,
Իմ անմեղ բուլբյուլն գլուխն թևի տակին,
Դեռ չէր հեռացել որ իր թշնամին
Հենց ոտը փոխեց, ընկավ ցխի մեջ,
Էլ ճանճ ու ագռավ չմնաց, վազեց,
Ղոթուր մեջքն, ուսերն յարալու արեց,
Արինն քամակիցն ծորալով փախավ:
Թրքահոտ գոմումն կանգնած միտք արավ:
“Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,
Էս գեշ ականջներն, էս կոպիտ բոյն էլ.
“Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,
Էս գեշ ականջներն, էս կոպիտ բոյն էլ.
Որ ոչ գոռալով, ոչ քացի տալով
Ճանճին էլ ա չեմ վախացնում, ախ` ո՞վ

Իմ հալիս կըլի, վայ նրա օրին,
Վարդն էլ համ չի տալ իր դատարկ փորին”:
Էլի բլբյուլի էրված հոգին էր,
Որ միտք անելով իր դառը վավեր,
Էկավ, վարդի վրեն կանգնեց, սուքն սկսեց:
“Աննման իմ վարդ” ողբալով ասեց,
“Թագուհի իմ վարդ` հոգուս սիրելի,
Անունդ հիշելով, սիրտս խորովի,
Ընչի՞ դառն աշխարհս քեզ բերեց բհամ,
Որ մեկն էլ ա չի իմանում քո համ:
Երկինքն ա տերդ, ընչի՞ ես մնում,
Իշի կերակուր, էս փշի միջում.
Քանի փուշ ու էշ դեռ կան աշխարքում,
Կմնաս անտեր: Էս եմ միտք անում,
Ու գլխիս տալիս, էրվում, խորովվում:
Քո սերն հանապազ կպահեմ իմ սրտումն,
Բայց ո՞ւմ ասեմ ո՞ւմ, իմ դարդերս` ախ ո՞ւմ.
Էշն ի՞նչ գիտի դարդ` սրտումս էլ պահեմ,
Քեզ, ամեն խաթից միշտ էլ ազատեմ,
Էլի դեռ քանի իշի հոտը կա,
Մեզ էս աշխարքումս մեկ չարա չկա:
Յա դու ինձ էրի, մեկ օր պրծնիմ,
Յա թև առ, թռչինք` երեսիդ մեռնիմ”:
Իմ սիրուն բլբյուլ` մի էդքան ցավիր.
Կաց մեր միջումը` քո վարդը գովիր,
Էշը թրքումն ա իր ծնունդն առել
Էլի թրքի հոտն նա կուզի առնել,
Քեզ վարդ, մանիշակ, քեզ ծառ ու ծաղիկ
Աստված փայ տվել, բլբյուլ գեղեցիկ:

Խաչատուր ԱԲՈՎՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում