«Ժամանակ». Վտանգ կա, որ ցանկություն չի լինի քննարկելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ապրիլի 9-ին
04/04/2018 09:59
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվելու է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագիրն ընդգրկված է ապրիլի 10-ին սկսվելիք ԱԺ նիստերի օրակարգում: Հնարավոր է սակայն, որ հանձնաժողովների համատեղ նիստը չկայանա քվորումի բացակայության պատճառով:
Ապրիլի 9-ին նշանակված է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որից հետո լինելու է ֆուրշեթ: Վտանգ կա, որ ֆուրշեթից հետո պատգամավորների մեծամասնությունը այնպիսի բարձր տրամադրություն կունենա, որ այլևս ցանկություն չի լինի քննարկելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում