Ալան Դունկանը մասնակցել է Սարգսյանի երդմնակալությանը

Ալան Դունկանը մասնակցել է Սարգսյանի երդմնակալությանը

Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանը, ով Հայաստանում է, շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Շնորհավոր, սըր»,- գրել է նա՝ տեղադրելով Երևանում երդմնակալության արարողությունից հետո Արմեն Սարգսյանի հետ ձեռքսեղմման լուսանկարը:

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի լիազորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում