22.1 C
Yerevan

Կարեն Ավագյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի կառավարումն ազդարարեց, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունն ու զոռբայությունը

Նմանատիպ

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ. քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: «Հանրապետության երրորդ նախագահը շատ բան արեց ազատությունների նոր նշաձող սահմանելու համար։Նորանկախ Հայաստանում խոսքի, մամուլի, կամարտահայտման ազատությունները մեծագույն ձեռքբերումներ են։ Այս ազատություններն այլևս անշրջելի են և հիմք՝ հետագա նոր զարգացումների համար»,- ասաց Կարեն Ավագյանը։

Նրա գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի ոչ ստանդարտ լուծումների ու որոշումների արվեստը ցույց տվեց, որ քաղաքականությունը սևի ու սպիտակի տարանջատում չէ, կարծրացած համակարգ չէ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ «Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումներում Հայաստանը թերևս միակ երկիրն է, որ լինելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում՝ ունի քաղաքական համաձայնագիր Եվրամիության հետ, դինամիկ զարգացող հարաբերություններ տարբեր երկրների միջև։ Այդ ոչ ստանդարտ, շրջահայաց որոշումների շնորհիվ պահպանվեց Հայաստանի կայունությունը այսօրվա պայթյունավտանգ աշխարհում»,- ասաց Ավագյանը։

Եզրափակելով խոսքը՝ Ավագյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը բացառիկ զուսպ, հավասարակշիռ պետական գործիչ է, որ պատասխանատվություն է կրում իրավիճակների համար, ով տեր է կանգնում, ում կարելի է վստահել։

spot_imgspot_img