«Բուրգեր Քինգ»-ում պայթյունի հետևանքով տուժած քույր և եղբայր Մարկոսյանները դեռ հիվանդանոցում են

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունի հետևանքով տուժած քույր և եղբայր Մարկոսյանները դեռ հիվանդանոցում են

Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը`6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը շարունակում են գտնվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցի ընդհանուր հարցերի և բուժական մասի գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն ասաց, որ նրանց վիճակում դրական տեղաշարժ կա: «Առաջիկայում սպասում ենք բարելավում: Քույր և եղբայր Մարկոսյանները դեռ կմնան հիվանդանոցում: Առաջիկայում նրանց վիրահատություն չի սպասվում»,-ասաց Մանուկյանը:

«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վնասվածքն ամենամեծն էր 8 տուժածների թվում: Վնասվել էր նրա ազդրի վերին երրորդականը: Վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար՝ ոսկորը չի վնասվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում