Ընկերասեր եղջերուները
08/04/2018 15:55
Նմանատիպ
Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ:
Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով.
– Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:
– Շատ և շատ շնորհակալ եմ, – պատասխանեց մեկէլը, – ինչու չշահենք մեկ – երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:
Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։