13.1 C
Yerevan

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման եզրափակիչ ելույթում՝ արձագանքելով պատգամավորների ելույթներին:

«Դիմում եմ պարոն Արամ Սարգսյանին (թեկուզ նա դահլիճում ներկա չէ), քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք հասկանալի պատճառներով և ասել հետևյալը՝ որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին: Եվ որևէ տեղ, որևէ մեկը թող չշահարկի այս հանգամանքը»,-ասաց Սարգսյանը:

Նա երկու շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին՝ նրա ելույթներում հնչած մտքերի մասին: «Նախ շնորհակալ եմ, որ այս ամբիոնից համոզեցուցիչ ապացուցեցիք, որ, այո՛, Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ դուք ապացուցեցիք՝ ցույց տալով իմ նկարը (Փառք Աստծո այստեղ չկա իմ նկարը) բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն: Այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Երկրորդ շնորհակալությունս կապված է ձեր «բարի գալուստի» հետ, շատ շնորհակալ եմ բարի գալուստի համար: Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Եզրափակիչ ելույթից հետո Սերժ Սարգսյանը 77 կողմ, 17 դեմ ձայներով ընտրվեց ՀՀ վարչապետ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...