4.1 C
Yerevan

Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով վերջին օրերին Երևանում կատարվող իրադարձություններին, նշում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի հիմնական նպատակը հստակ չէ: Հոգեբանը նման տեսակետ հայտնեց ապրիլի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը:

«Տարբեր կարող են լինել հավաքը կազմակերպողի և ժողովրդի դիրքորոշումները: Կարծում եմ՝մարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ հավաքի են դուրս գալիս ոչ թե անձի, այլ խորհրդային տարիներից եկած կառավարման համակարգի դեմ: Ժողովուրդը պայքարում է կոռուպցիայի, որոշ կառույցների աշխատանքի և այս կարգի շատ երևույթների դեմ»,-ասաց Խուդոյանն ու հավելեց, որ հավաքի, նախաձեռնության ծրագիրն ինչ-որ առումով անհասկանալի է:

Նրա կարծիքով՝ չի հստակեցվում, թե որն է հիմնական նպատակը: Անհասկանալի է այդ հավաքի վերջը: Խուդոյանը երկրի համար մեծապես կարևորեց արտաքին կապերը պահելը: «Ընդդիմությունը չի հստակեցնում՝ եթե ուզում է իշխանության հասնել, ինչպես պետք է լուծի Արցախի հարցը: Նրանք պետք է ներկայացնեն, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ կողմնորոշում են ունենալու »,-ասաց նա:

Խուդոյանը թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը հոյակապ գնահատեց: «Երեք նախագահներն էլ արտաքին քաղաքականությունում կարողացել են հավասարակշռություն ստեղծել: Նույնիսկ Վրաստանն է դա օրինակ բերել: Եթե ընդդիմությունն ուզում է իշխանության գալ և եթե խախտելու է այդ բալանսը, ավելի լավ է, որ չգա»,-եզրափակեց նա:

spot_imgspot_img