Թուրքիան կարողացել է համոզել Ճապոնիային սեյսմիկ գոտում ատոմակայան կառուցել
04/05/2013 12:22
Նմանատիպ
Թուրքիայի և Ճապոնիայի իշխանությունները պայմանագիր են ստորագրել Սև ծովի ափի թուրքական տարածքում ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին:
Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ճապոնացի գործընկեր Սինձո Աբեի միջև ստորագրված պայմանագրի, ատոմակայանի կառուցումը կվստահվի ճապոնաֆրանսիական կոնսորցիումին:
Ծրագրի վերաբերյալ վեճեր են առաջացել, որովհետև Թուրքիան գտնվում է անկայուն սեյսմիկ գոտում: Սակայն Էրդողանը նշում է, որ ճապոնական ընկերությունները մեծ փորձ ունեն նման վայրերում ատոմակայաններ կառուցելու գործում:
Անկարան հույս ունի, որ սեփական ատոմակայանը կկրճատի երկրի կախվածությունը գազի և նավթի ներկրումից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում