Բաքվում զինվորականի և ոստիկանների միջև վեճը վերածվել է մեծ ծեծկռտուքի (տեսանյութ)

Երեկ երեկոյան Բաքվի Նարիմանովի անվան մետրոյի կայարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանը փորձել է տուգանել զինվորականին, ով փողոցը անցնում էր չսահմանված տեղից: Սակայն զինվորականը հրաժարվել է կատարել ոստիկանի հրահանգը, որից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտուք:Այս մասին տեղեկացնում է Haqqin.az լրատվական կայքը:

Բնակիչների խոսքով’ միջադեպի արդյունքում մի քանի մարդ ձերբակալվել եւ տարվել է ոստիկանական բաժանմունք: Պաշտոնական աղբյուրները միջադեպի հետ կապված հաղորդագրություն չեն տարածել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում