Կեղծ հոգեւորականի հետքերով (Բացահայտում)

Կեղծ հոգեւորականի հետքերով (Բացահայտում)

Մայր Աթոռից զգուշացնում են, որ այս օրերին, ներքաղաքական իրավիճակից օգտվելով՝ սոց.ցանցերում հայտնվել են կեղծ օգտատերեր, որոնք ներկայանում են հոգեւորականի անուններով եւ իրենց գրառումներով ատելության ու թշնամանք հրահրում: Անդրադառնալով նրանցից մեկին՝ սոցցանցերում ակտիվ օգտատեր Տեր Հակոբ Մամբրեյանին՝ հաղորդագրության մեջ ասվում է. «Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որեւէ կառույցում եւ թեմում Տեր Հակոբ Մամբրեյան անունով հոգեւորական գոյություն չունի»:

Հոգեւորականի անունով կեղծ օգտատեր է հայտնվել
Ավելի ուշ «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ հայտնի դարձավ, այսպես ասած, կեղծ հոգեւորականից: Պարզվում է՝ հայ հոգեւորական ներկայացող ֆեյքը իր պրոֆիլի նկարը, ինչպես նաեւ ֆեյսբուքյան ալբոմի նկարները «գողացել է» Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորական դեկանոզ (ավագ քահանա) Գիորգի Խարազիշվիլից: Ընդ որում՝ վրաց հոգեւորականը բավական հայտնի անձ է, որի մասին բազմաթիվ նյութեր եւ լուսանկարներ կարելի է գտնել համացանցում: Իսկ այսօր ինչ-որ անձ նրա դեմքն օգտագործում է հայկական տիրույթում քաղաքական հայտարարություններ անելու համար:

Այսքանից հետո՝ մեզ մնում է միայն կրկնել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հորդորը. «Նման պարագաները մենք պետք է հետեւողականորեն ներկայացնենք հանրության ուշադրության եւ հորդորենք անտեսել ու մերժել նման դատապարտելի կեցվածքը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում