Տիգրան Համասյան
12/05/2018 20:03
Նմանատիպ
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։
Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։
Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։
Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում