Քույրիկիս
16/05/2018 18:10
Նմանատիպ
Մի քույր ունեմ սիրունիկ,
Նրա անունն է Լիլիկ,
Շողշողուն՝ ոնց եղևնի,
Խաղաղության աղավնի:
Չիր ու չամիչ էր գնում,
Հեռո՜ւ Մուրմանսկ ուղարկում,
Որ մեծ եղբայրը՝ զինվոր,
Նշի ուրախ ամանոր:
Նա ինձ համար դարձավ մայր,
Թիկունք եղավ՝ ոնց եղբայր,
Կյանքն էլ ուզեմ՝ չի մերժի,
Անգամ՝ թե ինքը տուժի:
Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։