«Հրապարակ». Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի հետևանքով աշխատակազմի քարտուղար Ս. Մակարյանի սիրտը շտապ ստենտավորել են
17/05/2018 09:51
Նմանատիպ
«Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի արդյունքում, երբ ակտիվիստները ներխուժել են շենք, նրանց դեմը փորձել են կտրել ինչպես ոստիկանները, այնպես էլ քաղաքապետարանի պաշտոնյաները: Նրանց մեջ է եղել նաև աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, ում ինքնազգացողությունը քաշքշուքից վատացել է: Նրան տեղափոխել են Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց: Մենք տեղեկացանք, որ Մակարյանի սիրտը շտապ ստենտավորել են: Այժմ վիճակը լավ է: Սերգեյ Մակարյանն առանց այդ էլ սրտի հետ կապված խնդիր է ունեցել, նախկինում էլ է սիրտը ստենտավորված եղել, իսկ երեկվա միջադեպի հետևանքով վիճակը կրկին սրվել է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում