Ալիևը Հարավկովկասյան ֆորումը վերածել է հակահայկական քարոզչության թատերաբեմի
07/05/2013 10:35
Նմանատիպ
Բաքվում իր աշխատանքներն է սկել Հարավկովկասյան ֆորումը, որը կազմակերպվել է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների պետական հանձնաժողովի, Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի և Մադրիդյան ակումբի ջանքերով:
Երկօրյա ֆորումին ներկա է Հորդանանի թագուհի Նուրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Նաֆիզ Սադեկը, մի շարք երկրների նախկին նախագահներ, քառասուն երկրների ավելի քան երկու հարյուր պատվիրակներ:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն կանանց խնդիրները, միջկրոնական և միջմշակությաին երկխոսությունը, ղարաբաղյան կոնֆլիկտը և տարածաշրջանի մի շարք խնդրահարույց հարցեր:
Բացման ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասցրել է մասնակիցների մոտ ապատեղեկատվություն տարածել Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ և վարկաբեկել Հայաստանի վարած քաղաքականությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում