Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին
17/05/2018 17:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում