Սերժ Սարգսյանը մասնակցել է Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը
21/05/2018 16:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մայիսի 21-ին տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը:
Հուղարկավորությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները և հարազատները:
Նախկին պաշտոնյաներից հուղարկավորությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գրետա մայրիկը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:
Գրետա Սարգսյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկան հասակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում