Արայիկ Հարությունյանը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ արձանագրելով` կանդրադառնանք և կքննարկենք բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը: Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը: Սակայն շատ ցանկալի է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը լիովին անվճար լինի»,-ասաց նախարարը:
Հարությունյանի խոսքով` նոր թիմն անում է առավելագույնը, սակայն պետք չէ գերարագ փոփոխությունների սպասել:
Նախարարը նշեց նաև, որ մայիսի 23-ին մեկնելու է Փարիզ, որտեղ կայանալու է Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների նախարարական գագաթնաժողովը: Դրանում Հայաստանը շատ ակտիվ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում