Ես աղջիկ եմ, դու տղա
30/05/2018 14:20
Նմանատիպ
Ես աղջիկ եմ, դու` տղա,
Ինձ մի նայիր խեթ,
Մեկ-մեկ ինձ հետ էլ խաղա,
Ընկերներիդ հետ:
Շատ եմ ուզում վազվզել
Դաշտում ֆուտբոլի,
Գլորվել գնդակի հետ
Ու խփած գոլի:
Էլ տիկնիկներ չեմ ուզում,
Նույնն են միշտ նրանք,
Աղջկա պես տզտզում-
Թե կարգին խաղանք:
Ծիածանի տակով ես
Դեռ պիտի անցնեմ,
Տղա դառնամ երբ քեզ պես,
Չպիտի լացեմ…
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում