Ամեն ինչի վրա Համոն զարմանում էր
05/06/2018 15:45
Նմանատիպ
Ամեն ինչի վրա Համոն զարմանում էր,
Զարմանում էր այնքան,
Որ զարմացած դեմքին լույսը վարդանում էր,
Տեղ չէր տալիս հաճախ զարմանքը իր մտքին`
Հոնքը բարձրանում էր,
Ու զարմանքն աչքի հետ կպչում էր երկնքին:
Զարմանում էր Համոն ողջ աշխարհի վրա
Երկնքի ամպի չափ.
– Ամպը անձրևում է` բայց կողքին մարդ չկա,
Ոնց է լինում հրաշք:
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։