Կորյուն Նահապետյանը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում վստահեցրել է, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսն անփոփոխ է

Կորյուն Նահապետյանը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում վստահեցրել է, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսն անփոփոխ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բրիտանացի պատգամավորներից մեկը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությունների մասին, ինչին արձագանքել են վեհաժողովում հայկական պատվիրակության անդամները։

Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։

«Մենք ասել ենք, որ այս փուլում Հայաստանի արտաքին քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու, եվրասիական և եվրոպական չափումներում մեր մոտեցումը լինելու է անփոփոխ», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում