Ճապոնիայում թռչող հովանոց են ստեղծել. NHK
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Ճապոնիայում մշակել են ամուր ծածկով ոչ մեծ անօդաչու սարք, որի օգնությամբ կարելի Է պատսպարվել անձրեւից: Ինչպես հունիսի 6-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, այն ստեղծել Է Օյամա քաղաքի Asahi Power Service ոչ մեծ վենչուրային ընկերությունը:
Ներկայում մասնագետները մշակել են «թռչող հովանոցի»՝ հաջողությամբ գործող երկու մոդել: Դրանք հանդերձված են տիրոջը ճանաչելու խցիկներով եւ նրան անձրեւից կարող են պաշտպանել նույնիսկ արագ քայլելու ընթացքում: Ընկերությունում տեղեկացրել են, որ մտադիր են շուկայում իրենց ապրանքն առաջարկել մոտավորապես երկու տարի հետո:
Asahi Power Service-ի նախագահ Կենզի Սուձուկին հեռուստաընկերությանը պատմել Է, որ թռչող հովանոցի վերաբերյալ միտքն իր գլխում ծագել Է հանկարծակի սկսված տեղատարափի ժամանակ, երբ իր երկու ձեռքերն զբաղված են եղել: Գյուտարարի խոսքով, այժմ գլխավոր խնդիրն ինքնարժեքի նվազեցումն Է, ինչպես նաեւ դրոններին սովորեցնելը, որ օդում չբախվեն իրենց տերերի գլխներին
Հետևեք մեզ նաև Telegram-ում