«Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին». Նիկոլ Փաշինյան
Նմանատիպ
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն օգտվելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից՝ փորձում են իրենք էլ պահանջել, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հեռանա գահակալական աթոռից: Այս նախաձեռնության մեջ ներգրաված են ինչպես աշխարհիկ ակտիվիստներ, այնպես էլ կարգալույծ եւ գործող մի քանի հոգեւորական, որոնք անձնական խնդիրներ են ունեցել Եկեղեցու հետ: Ընդ որում՝ նրանք ամեն կերպ փորձ են անում այս հարցին ներգրավել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թե՛ բաց նամակների, թե՛ նրա կատարած քայլերը օրինակ բերելով: Սակայն, այդ ամենին ի պատասխան, այսօր Ն. Փաշինյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ կտրուկ շեշտեց.
«Կարծում եմ՝ պետությունը եւ եկեղեցին անջատ են, եւ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում