Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանիդիլին նույնպես «արժանացնել» Աֆրինի ճակատագրին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանդիլին և Շենգալին նույնպես «արժանացնել» սիրիական Աֆրինի ճակատագրին:
Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական 20 կործանիչներ հարվածներ են հասցրել
Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
«Հիշեք, ես նշել էի Հյուսիսային իրաքում Քանդիլի, Սինջարի մասին: Մենք այնտեղ սկսել ենք մեր ռազմական գործողությունները: 20 կործանիչ ինքնաթիռներով 14 կարևոր կետերում զինապահեստներ ենք ոչնչացրել: Մենք կանխում ենք Քանդիլի՝ մեր երկրի համար սպառնալիք դառնալու հանգամանքը»,-նշել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը նպատակ ունեն «կործանելու ահաբեկչական ճահիճը» Իրաքի հյուսիսում, ինչպես դա արել են սիրիական աֆրինում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում