Գործադիրն ուսումնասիրելու է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հնարավորությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի կառավարությունը նախատեսում է ապագայում վերանայել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն այդ քայլին կգնա միայն առկա ռիսկերը հաղթահարելուց հետո: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը` չմոռանալով շեշտել, որ էլեկտրաէներգիայի սակագնի մասով լիազոր մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է:
«Մենք որևէ գործառույթ այդ առումով չունենք, մենք, իհարկե, նախատեսում ենք ապագայում վերանայել սակագները, սակայն հիմա ունենք համապատասխան ռիսկեր՝ պայմանավորված Ատոմակայանի երկարաձգման աշխատանքներով, Երևանի ՋԷԿ-ի աշխատանքներով, այսինքն՝ ներքին սպառման բալանսն այս պահին ռիսկային վիճակում է»,- նշեց նախարարը:
Նա հավելեց, որ ռիսկերը հաղթահարելուց հետո զուգահեռաբար կուսումնասիրեն բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման առումով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում