Երեխաներին 1-ին դասարան տանելիս տնօրեններից հարցրեք, արդյոք ունե՞ն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար
20/06/2018 11:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք»,-գրել է նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում