Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է կենտրոնական արխիվի պետը
07/07/2018 15:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Դժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով հուլիսի 7-ին մահացել է ՀՀՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում