Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ
11/07/2018 22:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնելու է «Cinquantenaire» համալիր, ուր ժամանել են նաև մյուս պատվիրակությունների ղեկավարները։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում