ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին
18/07/2018 23:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը:
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում