Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր
04/08/2018 13:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 4-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Պատգամավորները երաշխավորում են, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա: Նրանց թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահները, մեծ մասը «Հանրապետական» խմբակցությունից են, բայց կան նաև այլ խմբակցությունների պատգամավորներ, մասնավորապես` Դաշնակցությունից»,- ասաց Սողոմոնյանը:
Սողոմոնյանը խոստացավ հրապարակել ստորագրած պատգամավորների անունները, եթե ստանա վերջիններիս համաձայնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում