Պուտինը և Փաշինյանը կքննարկեն ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմնական հարցերը. Կրեմլ
05/09/2018 19:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը քննարկվելիք օրակարգային հարցերը:
«Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կլինի Մոսկվայում՝ աշխատանքային այցով: Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև համագործակցությունը եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միավորումներում»,– ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում