Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով
21/09/2018 11:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:
Այս մասին տեղեկացանք Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում