Դատարանը որոշում կայացրեց Պավել Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանն առաջարկեց 1 միլիոն ՀՀ դրամ գումար:
Պաշտպանի խոսքով` Պավել Մանուկյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է և նա լուրջ բուժման կարիք ունի:
Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլը` հաշվի առնելով իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանի մահվան հանգամանքը:
Մեղադրող կողմը չառակեց միջնորդությանը:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց պաշտպանի միջնորդությունը:
Հոկտեմբերի 3-ին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով հացադուլ էին հայտարարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում