Թեհրանից հայտարարել են, որ հրթիռները փորձարկելու համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունեն
04/12/2018 20:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թեհրանը իր հրթիռները փորձարկելու համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունի։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին։
«Եթե մենք անհրաժեշտ համարենք փորձարկել մեր հրթիները, չենք սպասի ինչ-որ մեկի թույլտվությանը։ Մենք դա կանենք։ Իրանի ազգային շահերով է պայմանավորված հրթիռային ծրագրի զարգացման անհրաժեշտությունը», – նշել է Շեկարչին։
Նա նաև հավելել է, որ Թեհրանը ոչ մեկի առաջ պարտավոր չէ բացահայտել իր հրթիռային ներուժը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում