Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
04/12/2018 21:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջում:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում