5.1 C
Yerevan

Դեսպան Ապիտոնյանը հրաժեշտի ընդունելության է արժանացել Շվեդիայի թագավորական նստավայրում

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին թագավորական նստավայրում ընդունեց Շվեդիայի Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը՝ դեսպանի առաջիկայում սպասվող դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ապիտոնյանը Կառլ 16-րդ Գուստաֆին ներկայացրեց երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր հայ-շվեդական հարաբերություններում գրանցված առաջընթացը, կառավարական և խորհրդարանական մակարդակներում կայուն քաղաքական երկխոսության հաստատումը, առևտրաշրջանառությունում, ինչպես նաև կրթական և մշակութային փոխանակումներում գրանցած աճը։ Դեսպանն իր երախտիքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին տարիներ ի վեր տրվող աջակցության, ինչպես նաև ՀՀ դեսպանության գործունեությանը և նախաձեռնություններին օժանդակության համար։

Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի բարեկամական փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը շնորհակալություն հայտնեց դեսպան Ապիտոնյանին դիվանագիտական առաքելության տարիներին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։

spot_imgspot_img